Մոլդովան և Ուկրաինան դարաձան ԵՄ անդամության թեկնածու, Վրաստանը՝ ոչ: Բորելն ասաց, որ Վրաստանը պատրաստ չէ: Իրականում անդամության թեկնածուի կարգավիճակին ավելի շատ մոտ էր Վրաստանը: Պարզապես, Ղարիբաշվիլին պատժվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար: Ամեն ինչ իր գինն ունի՝ ժամանակին ասաց Օբաման, երբ ռուսները տիրացան Ղրիմին, հիմա վճարում են դրա դիմաց:
Այսպիսին է մեծ քաղաքականության և նրա դերակատարների տրամաբանությունն ու գործունեության սկզբունքը: Ղարիբաշվիլին ինքնուրույնություն էր ցուցաբերել, ստացավ իր պատասխանը: Այդ գործելակերպից զերծ չեն նաև կրեմլյան ղեկավարները. յոթ անգամ չափեք, նոր մեկ անգամ կտրեք, աշխատեք չպատժվել:
Գարիկ Քեռյան